Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նիկոլ Փաշինյանը և Իմ քայլը դաշինքից ևս 17 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Նիկոլ Փաշինյանը և Իմ քայլը դաշինքից ևս 17 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
08.01.2019 | 10:53

ԿԸՀ- ն տեղեկացրել է, որ «Իմ քայլը» դաշինքից 18 պատգամավոր ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել է մանդատից: ԼՀԿ-ից ինքնաբացարկ է հայտնել 2 պատգամավոր՝ Քրիստ Մարուքյանը և Արմեն Բաղդասարյանը: ԲՀԿ-ից ինքնաբացարկի դիմում չի ներկայացվել:


«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկ են հայտնել.
1.Նիկոլ Փաշինյան- ՀՀ վարչապետի պաշտոնակատար
2.Տիգրան Ավինյան- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
3.Արայիկ Հարությունյան- ԿԳ նախարարի պաշտոնակատար
4.Սուրեն Պապիկյան- Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար
5.Զարուհի Բաթոյան- Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար
6.Էդուարդ Աղաջանյան- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
7.Ռոմանոս Պետրոսյան- Կոտայքի մարզպետ
8.Դավիթ Սանասարյան- Պետական վերահսկողական ծառայության պետ
9.Հակոբ Արշակյան- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար
10.Արսեն Թորոսյան- Առողջապահության նախարարի պաշտոնակատար
11.Գարիկ Սարգսյան- Արարատի մարզպետ
12.Էրիկ Գրիգորյան- Բնապահպանության նախարարի պաշտոնակատար
13.Գնել Սանոսյան- Գեղարքունիքի մարզպետ
14.Տրդատ Սարգսյան- Վայոց ձորի մարզպետ
15.Անդրեյ Ղուկասյան- Լոռու մարզպետ
16.Դավիթ Գևորգյան- Արագածոտնի մարզպետ
17.Նարեկ Բաբայան- Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
18.Ֆելիքս Ցոլակյան- ԱԻ նախարարի պաշտոնակատար:

Դիտվել է՝ 4070

Մեկնաբանություններ